երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կախովի ՀԷԿ-ի փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել է վեցի

Կախովի ՀԷԿ-ի փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել է վեցի

Կախովի ՀԷԿ-ի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ մարմինը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին Նովայա Կախովկայի քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը տեղեկացրել էր հինգ զոհվածների մասին, նրանք բոլորը հովիվներ էին։

Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը նշել է, որ հեղեղման գոտում է հայտնվել հինգ գերեզմանոց՝ երկուսը Ալյոշկիում եւ մեկական՝ Սոլոնցիում, Կրինակում եւ Կորսունկայում, եւ անասունների թաղման վայր Գոլայա Պրիստանում։

Նոր Կախովկայում ջրի մակարդակն իջել է երկու մետրով՝ հասնելով տասը մետրի։

Ջրի տակ են մնում 22 հազար տներ։

  • Կիսվել: