Կադիրովը հայտարարել է ուկրաինական ևս մեկ բնակավայրի գրավման մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ուկրաինական ևս մեկ բնակավայրի գրավման մասին․ նա տեղեկացրել է, որ հատուկջոկատայիններն առաջ են շարժվում, հայտնում է Ria.ru-ն։
Նա հայտարարել է, թե մարդիկ մոտենում ու անկեղծորեն շնորհակալություն են հայտնում հատուկջոկատայիններին, իսկ վերջիններս բնակիչներին ապահովում են ամեն ինչով՝ կիսվում են օրապահիկով, գումար, դեղորայք են տալիս։
«Չեչենական հատուկ ջոկատները ազատագրել են ևս մեկ ուկրաինական բնակավայր։ Մեր մարտիկները, հայտնի հրամանատարներ Մագոմեդ Տուշաևի, Դանիիլ Մարտինովի ու Հուսեյին Մեջիդովի գլխավորությամբ, հանձնարարությունը կատարել են առանց կորուսների։ Շատ կարևոր է, որ հատուկ գործողության ընթացքում անգամ մեկ խաղաղ բնակիչ չի տուժել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը։