երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ջոնսոնը կարծում է, որ Արևմուտքը պետք է ուժեղացնի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Ջոնսոնը կարծում է, որ Արևմուտքը պետք է ուժեղացնի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Արևմուտքը պետք է ուժեղացնի պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինայի տարածքը: Այս մասին խորհրդարանում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չեմ կարծում, որ G7-ը պետք է վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմ հաստատվի: Դա միայն նպաստավոր կլինի Պուտինի համար: Ըստ իս՝ մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ռուս զինվորը չի լքել Ուկրաինան՛՛:

 

  • Կիսվել: