հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ջիմի Քիմելը «Օսկար 2023»-ի բեմից կատակել է Ուիլ Սմիթի հանրահայտ ապտակի մասին

Ջիմի Քիմելը «Օսկար 2023»-ի բեմից կատակել է Ուիլ Սմիթի հանրահայտ ապտակի մասին

Կատակերգու և հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը 2023 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է դերասան Ուիլ Սմիթի մասին` ակնարկելով նախորդ տարվա մրցանակաբաշխության ժամանակ դերասանի սկանդալային պահվածքը: Այդ մասին գրում է Variety-ն։

«Եթե այստեղ ինչ-որ մեկը շոուի ընթացքում ցանկացած պահի բռնություն գործադրի, ապա նրան «Օսկար» կնշորհվի որպես լավագույն դերասան և թույլ կտրվի 19 րոպեանոց ելույթ ունենալ»,- ասել է Քիմելը բեմից՝ հիշելով 2022-ի «Օսկար»-ի դրվագը, երբ Սմիթն ապտակել էր Քրիս Ռոքին՝ իր կնոջ հասցեին ոչ տեղին հումորի համար:

Իսկ երբ միջոցառման տևողությունը մոտեցել է երկու ժամվա շեմին, դերասանը կատակել է. «Շոուի այս պահին դուք մի փոքր կարոտում եք չէ՞ ապտակներին»:

Ուիլ Սմիթը «Օսկար»-ի բեմ է բարձրացել 2022 թվականի մարտի 27-ին և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ մոտ մազաթափության թեմայով կատակելու պատճառով։ Նշենք, որ Սմիթի կինը՝ Ջադա Պինկետ Սմիթը, տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, ինչի հետևանքով նրա մոտ մազաթափություն է սկսվել:

  • Կիսվել: