հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իտալիայում զգալիորեն նվազել է մահացության 24-ժամյա ցուցանիշը

Իտալիայում զգալիորեն նվազել է մահացության 24-ժամյա ցուցանիշը

Իտալիայում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 482 մարդ է մահացել, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, գրում է  ТАСС-ը :

Ինչպես նշվում է՝ մահացության ցուցանիշը զգալիորեն նվազել է ուրբաթ օրվա տվյալներից, իսկ ապաքինված հիվանդների թիվն աճել է: Մեկ օրում 2200 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է մոտ 45 000:

Իտալիայի ողջ տարածքում մեկ օրում վարակման 3491 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր առմամբ վարակվածների ցուցանիշը հասցնելով 175 925-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր եվրոպական երկրում մահացել է 23 227 մարդ:

Հյուսիսային շրջանների ղեկավարները հայտարարել են կարանտինային միջոցները մայիսի 4-ից մեղմացնելու մտադրության մասին: 

 

  • Կիսվել: