շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 269 մարդ

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 269 մարդ

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 1965-ով՝ հասնելով 207.428-ի, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 269-ով՝ հասնելով 28.236-ի, հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, տեղեկացնում է ТАСС –ը:

Նշվում է, որ վերջին մեկ օրում գրանցված մահերի թիվը 16-ով նվազել է նախորդ օրվա ցուցանիշից:

Իտալիայի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար մեղմացնել մարտի 10-ից սահմանված խիստ կարանտինի ռեժիմը: Մայիսի 4-ին նախատեսվում է վերականգնել արտադրական ձեռնարկությունների և շինհրապարակների աշխատանքը:

  • Կիսվել: