երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիայի ղեկավարին

Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիայի ղեկավարին

Հաջողվել է կալանավորել սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր սինդիկատի առաջնորդներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին` հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Նա համարվում է աշխարհի ամենափնտրվող մաֆիոզներից մեկը։ Դենարոն թաքնվում է իրավապահներից 1993 թվականից։

Նրան ձերբակալել են Կարաբինիերի հատուկ նշանակության ջոկատի զինվորները Սիցիլիայի Պալերմո քաղաքի մասնավոր կլինիկայում։

Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին Դենարոյի գրավումն անվանել է «մեծ հաղթանակ մի պետության համար, որը չի հանձնվում մաֆիայի առաջ»։

  • Կիսվել: