շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իտալիայում առյուծը փախել է կրկեսից ու թափառել քաղաքի փողոցներով․ տեսանյութ

Իտալիայում առյուծը փախել է կրկեսից ու թափառել քաղաքի փողոցներով․ տեսանյութ

Իտալիայում առյուծը փախել է կրկեսից ու թափառել փողոցներով՝ ահաբեկելով բնակիչներին: Ինչպես գրում է Daily Mail-ը, գիշատչին նկատել են մայրաքաղաք Հռոմին շատ մոտ գտնվող Լադիսպոլի քաղաքում, որտեղ բնակվում է 40,000 մարդ:

Համապատասխան տեսանյութը տարածվել է X սոցկայքում: Որոշ մարդիկ, որոնք առյուծի անցնելու ժամանակ փողոցում են եղել, շտապել են պատսպարվել, ոմանք փակվել են մեքենաներում: Իշխանություններն անմիջապես բնակիչներին հորդորել են տանը մնալ, քանի դեռ Կիմբա անունով առյուծին չեն բռնել:

Իշխանություններից պահանջվել է մոտ յոթ ժամ առյուծին բռնելու համար: Նրան երկու անգամ կրակել են հանգստացնող միջոցներով:

  • Կիսվել: