շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում 60 տարի համատեղ կյանքից հետո ամուսինները կորոնավիրուսից նույն օրը մահացել են

Իտալիայում 60 տարի համատեղ կյանքից հետո ամուսինները կորոնավիրուսից նույն օրը մահացել են

Իտալիայի հյուսիսում տարեց ամուսինները, համատեղ 60 տարի ապրելուց հետո, կորոնավիրուսից են մահացել՝ 2 ժամվա տարբերությամբ, գրում է Գազետա.ռու-ն:

Նրանց որդին վստահեցնում է, որ ծնողները 9 օր տանը ջերմել են՝ առանց բուժօգնություն ստանալու։ Նրա խոսքով, երբ ի վերջո ծնողներին տեղավորել են հիվանդանոցում, բժիշկները համապատասխան ուշադրության չեն արժանացրել նրանց, քանի որ հիվանդանոցը լի էր հիվանդներով։ Տղամարդը ափսոսում է, որ կարանտինի պատճառով չի կարողացել ծնողներին գրկել, հրաժեշտ տալ։

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել են արդեն 12 հազար մարդ, մահացել՝ 827-ը։ Երկրում կարանտին է հայտարարված, արգելված են զանգվածային միջոցառումները, փակ են ուսումնական հաստատությունները, չեն գործում ժամանցի վայրերը

  • Կիսվել: