հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Իտալիայի վարչապետը Զելենսկիին վստահեցրել է՝ Ուկրաինային չեն թողնի ճակատագրի հույսին 

Իտալիայի վարչապետը Զելենսկիին վստահեցրել է՝ Ուկրաինային չեն թողնի ճակատագրի հույսին 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Իտալիա, որտեղ նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը:

Նշվում է, որ նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին:

Բացի այդ՝ պաշտոնյաները քննարկել են նաև Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025 թվականին: 

Իր հերթին Մելոնին հայտարարել է, որ Ուկրաինան չեն կարող թողնել ճակատագրի հույսին, քանի որ դա կհանգեցնի քաոսի և ոչ թե խաղաղության:

 

  • Կիսվել: