ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայի կենտրոնական մասում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական մասում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի օրը երեկոյան Իտալիայի կենտրոնական մասում գտնվող Պերուջայի շրջանում: Նման տվյալներ է հաղորդել Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Տատանումներն զգացվել են հարևան Մարկեի և Տոսկանայի շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիներից հաղորդագրություններ են ստացվել շինությունների ոչ մեծ վնասվածքների մասին, ինչպիսիք են ճաքճքված սվաղը և տանիքից ընկած կղմինդրասալիկները:

Ինչպես հաղորդել է la Repubblica թերթը, Պերուջայի և Ասիզիի քաղաքապետերը նախազգուշական նպատակներով կարգադրել են փակել դպրոցներն ուրբաթ և շաբաթ օրերին: Այս ընթացքում պլանավորվում Է ստուգել շենքերի վնասվածքները։

Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Ումբրիայի մարզի համալսարանների համար։ Ումբերտիդե քաղաքի իշխանությունները վրաններ են տեղադրել, որտեղ կարող են գիշերել քաղաքի այն բնակիչները, որոնք վախենում են տուն վերադառնալ։

  • Կիսվել: