հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իտալիայի բանտերում կորոնավիրուսը խռովությունների պատճառ է դարձել

Իտալիայի բանտերում կորոնավիրուսը խռովությունների պատճառ է դարձել

Կորոնավիրուսն իտալական բանտերում խռովության պատճառ է դարձել, 6 բանտարկյալ է զոհվել, տեղեկացնում է  Reuters-ը:

Ինչպես նշում են իշխանությունները՝ բանտարկյալներին զայրացել են հարազատների հետ հանդիպումների սահմանափակումները: Բանտերից մեկում ձերբակալվածները պատանդ են վերցրել պահակներին, մեկ այլ բանտում բանտարկյալները փախուստի են դիմել:

Բռնությունը տարածվել է Իտալիայի 25 քրեակատարողական հաստատություններում:

Սրդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդն ասել է, որ կառավարությունը բաց է բանտերում պահման պայմանները քննարկելու համար, սակայն խռովությունը պետք է դադարեցվի:

Նշվում է նաև, որ Պրատո քաղաքում էլ բանտարկյալները ներքնակներ են այրել:

Ֆոջի բանտից մոտ 50 բանտարկյալ է կարողացել փախուստի դիմել, նրանցից կեսին կրկին բանտարկել են: 

  • Կիսվել: