կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցել ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար․ NYT

Իսրայելն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցել ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար․ NYT

Իսրայելը Ուկրաինային տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք անհրաժեշտ են իբր Իրանի կողմից Ռուսաստանին մատակարարվող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Նման պնդումով հանդես է եկել The New York Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

The New York Times-ի հաղորդմամբ՝ ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ Իսրայելը «հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնք օգտակար են իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում»։

Ավելի վաղ, այն մասին, որ Իսրայելը Ուկրաինայի ղեկավարությանը տրամադրում է ռազմական հետախուզական տվյալներ եւ վերլուծական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր օգտագործմանը դիմակայելու համար, հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

  • Կիսվել: