ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը պետք է վերջ դնի Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներին. Բլինքեն

Իսրայելը պետք է վերջ դնի Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներին. Բլինքեն

Իսրայելի իշխանությունները պետք է վերջ դնեն Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներին։ Այս մասին Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարներ Սամեհ Շուքրիի և Այման աս-Սաֆադիի հետ եռակողմ բանակցություններից հետո Ամմանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք բոլորս խորապես մտահոգված ենք Արևմտյան ափում [Հորդանան գետի] պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ ծայրահեղականների կողմից բռնության սրմամբ: Սա լուրջ խնդիր էր, և այն միայն սրվեց [ներկայիս] հակամարտության սկսվելուց հետո՛՛:

Բլինքենը նաեւ հավելել է, որ այդ թեման բարձրացրել է ուրբաթ օրն Իսրայելի առաջնորդների հետ հանդիպումներում:

՛՛Ես շեշտեցի, որ ծայրահեղականների կողմից հրահրումներն ու բռնությունները պետք է դադարեցվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: