Իսրայելը մտադիր է մեծացնել Ադրբեջանից նավթի և ցորենի ներմուծումը. Իսրայելի ֆինանսների նախարարը Բաքվում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանին, հայտնում է minval.az-ը:
Այցի ընթացքում իսրայելական պատվիրակություն նախատեսում է քննարկել մի քանի հարց, այդ թվում՝ ադրբեջանական նավթի ներմուծումն Իսրայել (մինչ այժմ Ռուսաստանն Իսրայելին նավթամթերքի ամենամեծ մատակարարն էր, սակայն այժմ որոշվել է կրկին կենտրոնանալ Ադրբեջանի վրա) և ցորենի ներմուծումը (ինչ այժմ Ռուսաստանին ու Ուկրաինային բաժին էր ընկնում Իսրայել ցորենի ամբողջ ներմուծման 30%-ը)։