երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսրայելը մտադիր չէ Գազան փոխանցել Պաղեստինի վարչակազմին․ Times of Israel

Իսրայելը մտադիր չէ Գազան փոխանցել Պաղեստինի վարչակազմին․ Times of Israel

Իսրայելը մտադիր չէ Գազան փոխանցել Պաղեստինի ազգային վարչակազմին, գրում է Times of Israel թերթը։

Ըստ հրապարակման՝ ավելի վաղ մի շարք իսրայելական լրատվամիջոցներ սկսել են պնդել, որ Իսրայելը դիտարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լուծարումից հետո անկլավում վարչակազմի իշխանության վերականգնման հնարավորության հարցը։

«Վարչապետ Բինյամին Նեթանյահուն նպատակ է դրել՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը: Գազայի հատվածը Պաղեստինի վարչակազմին կամ որևէ այլ կողմին փոխանցելու որոշումների մասին բոլոր խոսակցությունները սուտ են»,- գրում է թերթը։

  • Կիսվել: