կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելը կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում. Սպիտակ տուն

Իսրայելը կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում. Սպիտակ տուն

Իսրայելը նոյեմբերի 9-ից կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում, որպեսզի տեղի բնակիչներին թույլ տա լքել վտանգավոր տարածքները, հայտարարել է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն։

Ինչպես նշվում է՝ իսրայելական իշխանությունները վստահեցրել են Վաշինգտոնին, որ այս դադարների ընթացքում Գազայում իսրայելական ռազմական գործողություն չի անցկացվի:

Սպիտակ տունն այս որոշումը ճիշտ ուղղությամբ քայլ է անվանել։

  • Կիսվել: