ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելը խոցել է Գազայի զենքի արտադրամասն ու հրթիռային սարքավորումը

Իսրայելը խոցել է Գազայի զենքի արտադրամասն ու հրթիռային սարքավորումը

Իսրայելյան կործանիչները կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման զենքի արտադրամասի եւ հրթիռային սարքավորման ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել օբյեկտի ուղղությամբ, որն օգտագործվում է զենք արտադրելու համար, ինչպես նաեւ հրթիռային սարքավորման ուղղությամբ, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Հարվածները հարցվել են՝ ի պատասխան պայթուցիկով օդապարիկների՝ իսրայելյան տարածքի ուղղությամբ արձակմանը»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Իսրայելի Պաշտպանության բանակը շարունակում է վճռական կերպով հակազդել Գազայի հատվածից ահաբեկչության փորձերին»,-հավելել են զինվորականները:

Kan պետական ռադիոն հաղորդում է, որ Գազայի հատվածի տարածքից հարվածները հասցնելիս կրակ էր բացվել իսրայելյան սահմանամերձ բնակավայրերից մեկի ուղղությամբ: Ռադիոկայանի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: 

  • Կիսվել: