չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկուշաբթի գիշերը հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանները։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրին։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակումը հետ մղելիս խոցել են հակառակորդի մի քանի հրթիռ։

«Իսրայելը ագրեսիա է իրականացրել ժամը 23:45-ին՝ հրթիռներ արձակելով Դամասկոսի ուղղությամբ օկուպացված Գոլանի բարձունքների օդային տարածքից, – ասել է աղբյուրը,-հարվածները հասցվել են մի քանի ռազմական դիրքերիԼ Մայրաքաղաքի մերձակայքում զոհեր և վիրավորներ չկան, միայն նյութական վնասներ են եղել»։

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին անգամ հարձակում են գործել Սիրիայի մայրաքաղաքի վրա ապրիլի 4-ին, երբ երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

Դամասկոսի և նրա շրջակայքի վրա հարձակումներ են իրականացվել նաև մարտի 31-ին։ Հրթիռներն արձակվել են սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ Գոլանի բարձունքների օդային տարածքից։ Երկու զինվոր վիրավորվել էր:

  • Կիսվել: