ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելը հայտնում է Իրանի վրա ավիահարվածների երկու խոշոր ալիքի մասին

Իսրայելը հայտնում է Իրանի վրա ավիահարվածների երկու խոշոր ալիքի մասին

Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վրա, ավարտել են Թեհրանի և կենտրոնական Իրանի վրա երկու հարվածային ալիք՝ հարձակվելով տասնյակ ռազմական ենթակառուցվածքների թիրախների վրա: Այս մասին ասված է Իսրայելի Պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Թեհրանի վրա հարվածների ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է զենքի արտադրության համար օգտագործվող մի քանի գործարանների և օբյեկտների: Բացի դրանից, հարվածներ են հասցվել օբյեկտներին, որտեղ հեռահար բալիստիկ հրթիռների բաղադրիչներ էին պահվում:

Թեհրանից արևելք գտնվող լրացուցիչ հարվածների ժամանակ հարվածներ են հասցվել օբյեկտներին, որտեղ հեռահար բալիստիկ հրթիռների արձակման սարքեր էին պահվում»:

 

 

  • Կիսվել: