երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը հայտնում է Հիզբալլայի ենթակառուցվածքին հարվածելու մասին

Իսրայելը հայտնում է Հիզբալլայի ենթակառուցվածքին հարվածելու մասին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հարձակվել է լիբանանյան Հիզբալլա խմբավորման «մի շարք ռազմական օբյեկտների վրա»՝ ի պատասխան «անցած գիշեր Իսրայելի տարածքի վրա հրթիռակոծությունների և հակատանկային հրթիռների արձակման»:

Խոցված թիրախները ներառում էին խմբավորման կողմից օգտագործվող ռազմակայաններ և ենթակառուցվածքներ, ինչպես նաև հակատանկային կայանք, որը տեղակայված է երկու երկրների սահմանին և ուղղված է Իսրայելին, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:

Հիզբալլան Լիբանանի ամենահզոր ռազմական ուժն է և ունի հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել Իսրայելի տարածքը: 2006 թվականին այն մեկամսյա պատերազմ մղեց Իսրայելի հետ։ Իսրայելի զինվորականների և Հիզբալլայի զինյալների միջև լարվածությունը անշեղորեն աճում է երկու շաբաթ առաջ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, գրում է BBC-ն:

  • Կիսվել: