Իսրայելը հայտնել է Թեհրանում ԻՀՊԿ-ի ստորգետնյա համալիրին հարվածելու մասին
Լույս մարտի 10-ի գիշերը իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված օբյեկտներին: Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում:
Նշվում է, որ հարվածներից մեկն ուղղված է եղել ԻՀՊԿ-ի կողմից զենքի հետազոտությունների և մշակման համար օգտագործվող համալիրին։ Ստորգետնյա համալիրը գտնվում էր ԻՀՊԿ-ի՝ Իմամ Հուսեյնի անվան կենտրոնական ռազմական համալսարանի տարածքում։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի հետ կապված ենթակառուցվածքի վրա։
Տելեգրամյան մեկ այլ հրապարակման մեջ ԻՊԲ-ն հայտնում է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, պաշտպանական համակարգերն աշխատել են վտանգը վերացնելու ուղղությամբ։ Քիչ անց բանակն Իսրայելի բնակիչներին տեղեկացրել է, որ նրանք արդեն կարող են դուրս գալ ապաստարաններից։


