չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին

Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին

 Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), ի պատասխան դեկտեմբերի 7-ին կատարված գնդակոծումների, հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների։ Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Ի պատասխան Իսրայելի հյուսիսային մասի ուղղությամբ (արկերի) արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում մի շարք թիրախների», - ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքը Հար Դով լեռան շրջանում՝ Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, հարված է հասցրել զինված արմատականների խմբին։

«Գիշերն անօդաչու թռչող սարքը գրոհել է ահաբեկչական բջջի վրա, որին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները  հայտնաբերել են Իսրայելի հյուսիսում՝ Հար Դով լեռան շրջանում», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում:

  • Կիսվել: