կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»

Իսրայելը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Իսրայելի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ շարունակում են հիմնական ջանքերը կենտրոնացնել Գազայի հատվածի ուղղությամբ, իսկ զինադադարի մասին խոսք չկա: Նա նշել է, որ Իսրայելը բարձրացնում է զորքերի պատրաստվածության մակարդակը:

Բացի այդ՝ հաղորդվում է, որ Իսրայելը լրջորեն հետևում է նաև Լիբանանի հետ սահմանին և ՛՛անհրաժեշտության դեպքում մեծ ուժով պատասխան հարվածներ կհասցնի ՛՛Հեզբոլլահին՛՛:

Հավելենք, որ իսրայելապաղեստինյան հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով հասել է 3000-ի, վիրավորներինը՝ 12 000-ի: Նրանց թվում կան հարյուրավոր երեխաներ։

Իր հերթին Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին։ ՀԱՄԱՍ-ը տասնյակ խաղաղ բնակիչների է գերեվարել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների:

 

 

 

 

  • Կիսվել: