Իսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռшյին հարվածի նոր ալիքի մասին
Իսրայելի զինվորականները Իրանի կողմից հրթիռային հարվածների նոր ալիք են ֆիքսել։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Հակաօդային պաշտպանության ուժերն անցել են օդային թիրախները որսալու գործողությունների։ Երկրի մի շարք շրջանների բնակչությունը նախազգուշացվել է ապաստարաններում թաքնվելու անհրաժեշտության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։


