Իսրայելը հայտարարել է Թեհրանի և Սպահանի վրա հшրվածների նոր ալիքի ավարտի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանի և Սպահանի վրա հարվածների նոր ալիքի ավարտի մասին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի՝ հարձակումները թիրախավորել են ենթակառուցվածքային օբյեկտները և զենքի արտադրության համար օգտագործվող վայրերը, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


