Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ
Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է այդ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գալանտն ասել է. «Լիբանանի ժողովրդին ես ասում եմ՝ մեր պատերազմը ձեզ հետ չէ։ Մեր թշնամիներին ասում եմ՝ մենք ուժեղ ենք և վճռական։ Մեր գործընկերներին ես կասեի՝ մեր պատերազմը ձեր պատերազմն է»:
Ավելի վաղ հայտել էինք, որ ն նաեւ հաստատել է, որ «Իսրայելը վերացրել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլային»։
«Նա հազարավոր իսրայելցիների և օտարերկրյա քաղաքացիների մարդասպանն էր և անմիջական վտանգ էր ներկայացնում հազարավոր իսրայելցիների կյանքի համար»,-ասել էր Գալանտը: