հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ամենակարևոր հենակետերից մեկը գրավելու մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ամենակարևոր հենակետերից մեկը գրավելու մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կարևորագույն հենակետերից մեկը գրավելու մասին, Sky News Arabia-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ավիչայ Ադրային։

«Մենք ներխուժեցինք և գրավեցինք ՀԱՄԱՍ-ի ամենակարևոր հենակետերից մեկը Բեյթ Հանունի շրջանում, որը մեզ բազմաթիվ հետախուզական տեղեկություններ տվեց», - Ադրայիի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսայի  ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են Իսրայելի  հարավային սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ  պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար է ոչնչացվել։

  • Կիսվել: