չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է դեպի Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման նոր ուղիներ բացելու մասին

Իսրայելը հայտարարել է դեպի Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման նոր ուղիներ բացելու մասին

Իսրայելը հավանություն է տվել դեպի Գազայի հատված երկու հումանիտար ուղիների բացմանը, որպեսզի ավելի շատ օգնություն մտնի անկլավ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց հետո առաջին անգամ ժամանակավորապես կբացվի «Էրեզ» հսկիչ անցակետը։ Բացի այդ կբացվի Աշդոդի նավահանգիստը։ Իսրայելը նաև թույլ կտա Հորդանանից ավելի շատ օգնության մուտք «Քերեմ Շալոմ» անցակետով։

Իսրայելի այս հայտարարությունից առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։

  • Կիսվել: