շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իսրայելը հաստատել է «Հեզբոլլահի» դեմ գործողությունների հաջորդ շարքը

Իսրայելը հաստատել է «Հեզբոլլահի» դեմ գործողությունների հաջորդ շարքը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հաստատել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ գործողությունների հաջորդ շարքը: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Գալաննտը, մասնավորապես, գրել է. «Ես հավանություն եմ տվել գործողությունների հաջորդ շարքին, որոնք կիրականացնի Իսրայելի պաշտպանության բանակը՝ hյուսիսային ռազմաբեմում «Հըզբոլլահի» դեմ»:

Նա հավելել է, որ Իսրայելի բանակի առաջ դրված խնդիրները հստակ են. «Մենք վճռական ենք՝ ապահովելու Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ»:

  • Կիսվել: