կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանի թռիչքուղուն. ԶԼՄ

Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանի թռիչքուղուն. ԶԼՄ

 Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն։ Տեղեկությունը հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը:
Այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում իսրայելական ավիահարվածների հետևանքով 8 սիրիացի զինվորական է զոհվել, 7-ը` վիրավորվել։
 
«Իսրայելը ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Ագրեսիան սահմանափակվել է նյութական վնասներով, օդանավակայանի աշխատակիցների շրջանում զոհեր չեն գրանցվել», - նշված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 22-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական հարձակման հետևանքով շարքից դուրս են եկել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիները: Սիրիայի իշխանությունը տեղեկացրել էր, որ բոլոր չվերթերն ուղղորդվել են դեպի Լաթաքիա:
 
Եվս մեկ հարձակում էլ իրականացվել էր հոկտեմբերի 12-ին:

  • Կիսվել: