հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է Սիրիայի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հարվածել է Սիրիայի ռազմական օբյեկտներին

Ի պատասխան Սիրիայից հրեական պետության տարածք հրթիռների արձակման՝ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական բանակի չորրորդ դիվիզիայի ռազմական համալիրին, ռադիոտեղորոշիչ համակարգերին և հրետանային դիրքերին, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Որոշ ժամանակ առաջ կործանիչները հավելյալ հարվածներ են հասցրել Սիրիայում թիրախներին, այդ թվում՝ Սիրիայի զինված ուժերի 4-րդ դիվիզիայի ռազմական համալիրին, ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերին և սիրիական զինված ուժերի կողմից օգտագործվող հրետանային կետերին՛՛:

Նշվում է նաև, որ միջոցները ձեռնարկվել են սիրիական տարածքում անօդաչու սարքերի հարվածներից հետո, որոնցից հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի տարածք։

Ինչպես պնդել են զինվորականները՝ Սիրիան պատասխանատվություն է կրում իր տարածքում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար: Նրանք նաև ընդգծել են, որ թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու որևէ փորձ։

 

  • Կիսվել: