Իսրայելը հարվածել է Բեյրութին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հրթիռը խոցել է Սոդեկոյի և Ռաս ալ Նաբաայի (թաղամասերի) միջև գտնվող շենքը», - ասել է ականատեսներից մեկը:
Նրա խոսքով՝ այս շենքում է գտնվում Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության գրասենյակը։
Նոյեմբերի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չի հաստատվի, քանի դեռ իսրայելական զորքերը չեն հասել իրենց նպատակներին։