ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելը Գազայում ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» բոլոր ղեկավարներին. Նեթանյահու

Իսրայելը Գազայում ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» բոլոր ղեկավարներին. Նեթանյահու

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման բոլոր ղեկավարներին: Այդ մասին Իսրայելի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Մենք ոչնչացրել ենք տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել ենք «Ջիհադի» 17 շտաբ, հրթիռների պահեստներ, հակատանկային հաշվարկներ և շատ այլ բաներ»,-հայտարարել է Նեթանյահուն:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՑԱԽԱԼ-ի հրամանատարներին և մարտիկներին, ՇԱԲԱԿ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիներին «ցուցաբերած տոկունության» համար:
Գազայի հատվածի տարածքում «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարությունն ու ենթակառուցվածքները ոչնչացնելու ՑԱԽԱԼ-ի «Վահան և նետ» ռազմական գործողությունը սկսվել էր մայիսի 9-ի գիշերը: Այդ ընթացքում Իսրայելի ուղղությամբ մոտ հազար հրթիռ է արձակվել։ Այդ հարձակումների հետևանքով բնակելի տների ուղղությամբ հարվածներ են գրանցվել, ինչի արդյունքում մեկ իսրայելցի մահացել է, ևս մի քանի մարդ տուժել են:
Իսրայելն ի պատասխան անկլավում գրոհել է խմբավորման մի քանի հարյուր թիրախների վրա։ Վերջին տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել 33 պաղեստինցի, այդ թվում՝ «Իսլամական ջիհադի» մի քանի բարձրաստիճան հրամանատարներ:

  • Կիսվել: