հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հասան Կաաբիան ասել է, որ Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից, քանի որ այնտեղ չեն եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտող խոսքեր, գրում է РИА Новости-ն։

Շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած Կահիրեի խաղաղության գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 30 պետություն, մի շարք միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ։

Պաղեստինի հարցով գագաթնաժողովի մասնակիցները վերջնական հայտարարություն չեն ընդունել արաբական ու եվրոպական պատվիրակությունների տարաձայնությունների պատճառով։

Ըստ Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրի՝ տարաձայնություններն առաջացել են «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի» ձևակերպման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտելու հարցում։

  • Կիսվել: