հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը դեմ չէ «Հեզբոլլահի»՝ լիբանանաիսրայելական սահմանին մի քանի դիտակետ պահպանելուն, սակայն պայման է առաջ քաշել

Իսրայելը դեմ չէ «Հեզբոլլահի»՝ լիբանանաիսրայելական սահմանին մի քանի դիտակետ պահպանելուն, սակայն պայման է առաջ քաշել

Իսրայելը համաձայնել է, որ լիբանանյան շիական ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժումը մի քանի դիտակետեր պահպանի լիբանանաիսրայելական սահմանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, սակայն, որ համաձայնելու դիմաց Իսրայելը պայման է առաջ քաշել՝ ՛՛Հեզբոլլահի՛՛ դիտակետերը պիտի համատեղ գործեն լիբանանյան բանակի և ֆրանսիական ուժերի հետ, որոնք, ըստ Իսրայելի, պետք է տեղակայվեն լիբանանաիսրայելական սահմանին։

Հիշեցնենք, որ իրավիճակը հարավային Լիբանանում սրվեց Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ պաղեստինյան ՛՛ՀԱՄԱՍ՛՛ շարժման կողմից Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո։

Իսրայելական բանակը և լիբանանյան ՛՛Հեզբոլլահի՛՛ մարտիկները սահմանամերձ շրջաններում գնդակոծում են միմյանց դիրքերը:

  • Կիսվել: