Իսրայելը դարձյալ հարվածել է Բեյրութին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկու րոպեի ընթացքում հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում տեղակայված «Հեզբոլլահ»-ի 20 թիրախներին, տեղեկացնում է Times of Israel-ը:
Նշվում է, որ ութ կործանիչներ արագ և լայնածավալ ավիահարվածներ են իրականացրել։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածների ենթարկված յոթ շենքերն օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ֆինանսական միջոցները կառավարելու և պահելու համար, այդ թվում՝ «Ալ-Քարդ ալ Հասան» ասոցիացիայի շտաբը, պահոցները և մասնաճյուղերը, որոնք, ինչպես նշվում է, լիբանանյան շարժման կողմից իբրև քվազիբանկ են օգտագործվում»:
Մյուս 13 վայրերը, ըստ Իսրայելի ՊԲ-ի, ներառում էին «Հեզբոլլահ»-ի ռազմաօդային ուժերի կենտրոնը, հետախուզության հրամանատարական կետը, զենքի պահեստները և ռազմական այլ ենթակառուցվածքներ: