չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իսրայելը դարձյալ հարվածել է Բեյրութին

Իսրայելը դարձյալ հարվածել է Բեյրութին

Իսրայելի բանակը մի շարք զանգվածային ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի ուղղությամբ, մասնավորապես՝ ավիահարվածների թիրախ է դարձել Հադես թաղամասը:

Նշենք, որ ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայի Ադրային քարտեզ էր հրապարակել, որի վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին հորդորել է տարհանվել՝ հայտարարելով, որ նշված շենքերում տեղակայված են «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածով ամբողջությամբ ոչնչացրել են Բեյրութի հարավային արվարձանի Շիյահ շրջանում գտնվող բնակելի բազմահարկ շենքը: Ավերված շենքը տեղակայված էր հարավային արվարձանի սահմանին, որտեղ հիմնականում ապրում է շիա բնակչությունը։

 

  • Կիսվել: