Իսրայելը չի պլանավորում զորքեր ուղարկել Իրան՝ ցամաքային գործողության համար. Իսրայելի նախագահ
Իսրայելը չի պլանավորում զորքեր ուղարկել Իրան՝ ցամաքային գործողության համար: Այս մասին այսօր Fox News-ի եթերում հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
Պատասխանելով Իրանում ցամաքային գործողության համար իսրայելական զորքերի հնարավոր տեղակայման մասին հարցին՝ նա, մասնավորապես, նշել է. «Ոչ։ Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն զորքեր կուղարկի Իրան (ցամաքային գործողության համար – խմբ.)»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրան ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ լինի ռազմական գործողության նպատակներին հասնելուն:


