շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելը բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ օգտվելով այնտեղ տիրող իրավիճակից

Իսրայելը բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ օգտվելով այնտեղ տիրող իրավիճակից

Իսրայելական ռազմաօդային ուժերն այսօր բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով զենքը, որը, ըստ Իսրայելի, «կարող է ընկնել թշնամական ուժերի ձեռքը», տեղեկացնում է Times of Israel-ը։

Ըստ Սիրիայից ստացված հաղորդումների՝ այսօր ավելի վաղ հարվածներ են հասցվել Սուվեյդայի Խալխալայի ավիաբազայի, Դարաայի նահանգում գտնվող մի շարք օբյեկտների և Դամասկոսի Մեզզե ավիաբազայի զինապահեստներին: Կիրակի կեսօրին լրացուցիչ հարվածներ են հասցվել Մեզզե ավիաբազային՝ մայրաքաղաքի Քաֆր Սուս արվարձանում գտնվող անվտանգության գլխավոր համալիրին, Դամասկոսի Գիտահետազոտական ​​կենտրոնի մասնաճյուղին և մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին, որտեղ գտնվում են հետախուզության և մաքսային շտաբները:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ «հետևում է Սիրիայում ժամանակակից զենքին և աշխատում է ապահովել, որ այն չհասնի «Հեզբոլլահին» կամ այլ թշնամական տարրերի, որոնք կարող են սպառնալ Իսրայելին»:

 

  • Կիսվել: