Իսրայելը ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հարազատների բնակության վայրին
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի հարազատների բնակության վայրին, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով զոհվածների թվում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի եղբայրն ու եղբոր որդին։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան ապրում է Քաթարում։