Իսրայելը 534 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ լազերային ՀՕՊ համակարգեր գնելու համար
Իսրայելի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել իսրայելական Rafael Advanced Defense Systems և Elbit Systems ընկերությունների հետ՝ բարձր հզորության Iron Beam հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր գնելու համար: Այս մասին ասված է Իսրայելի ՊՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ պայմանագրի արժեքը 534 մլն դոլար է:
Պայմանագիրը ստորագրվել է պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից լազերային համակարգի արտադրությունն ընդլայնելու հրամանի ստորագրման հաջորդ օրը:
Իր կայքում Rafael Advanced Defense Systems-ն Iron Beam-ը նկարագրել է որպես «100 կՎտ դասի բարձր էներգիայի լազերային զենքի համակարգ», որը, ինչպես ակնկալվում է, կլինի իր դասի առաջին նման համակարգը: