Իսրայելում Պրիգոժինը հետմահու ներառվել է տարվա ազդեցիկ հրեաների ցանկում
Իսրայելական The Jerusalem Post թերթն աշխարհի ամենաազդեցիկ հրեա է անվանել ChatGPT չաթբոտի սեփականատեր, ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին:
Ուշագրավ է, որ այս տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ներառել 52 անունների ցանկում, որում առաջին տեղն էր զբաղեցրել է 2022 թվականին:
Բացի այդ՝ այս տարի ցուցակում ներառվել է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշում երկրորդ տեղում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, երրորդը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենն է։
Ցուցակը եզրափակում է «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը՝ «հետմահու» մակագրությամբ։