ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իսրայելում ամբողջ օրը շարունակվել են բախումները դատաիրավական բարեփոխումների հակառակորդների և ոստիկանության միջև

Իսրայելում ամբողջ օրը շարունակվել են բախումները դատաիրավական բարեփոխումների հակառակորդների և ոստիկանության միջև

Իսրայելի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում այսօր ամբողջ օրը շարունակվել են բախումները երկրի կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների հակառակորդների և ոստիկանության միջև, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Երուսաղեմում և Հայֆայում ցուցարարները արգելափակել են գրեթե բոլոր բանուկ փողոցները, Թել-Ավիվում բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցներ փորձել են կաթվածահար անել երկրի խոշորագույն տրանսպորտային հանգույցի՝ Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը։

Հաղորդվում է նաև ցուցարարների վրա ոստիկանության կողմից ջրցան մեքենա կիրառելու մասին, ինչը տեղի է ունեցել Թել Ավիվում:

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանն անցած գիշեր առաջին ընթերցմամբ ընդունել է բարեփոխումների վիճահարույց փաթեթը, ինչից հետո իրավիճակը կտրուկ սրվել է:

 

  • Կիսվել: