ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին ԱՄՆ-ի  առաջարկը. Նեթանյահու

Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին ԱՄՆ-ի առաջարկը. Նեթանյահու

Իսրայելի իշխանություններն ընդունել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին նոր ծրագիրը։ Այս մասին պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք համաձայն ենք ընդունել Ուիթքոֆի վերջին ծրագիրը, որը մեզ է փոխանցվել այսօր երեկոյան: ՀԱՄԱՍ-ը դեռ չի արձագանքել»:

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Իսրայելը հրադադար է ստորագրել Գազայում, նա ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆի առաջարկը:

«Իսրայելը ստորագրել է առաջարկը ՀԱՄԱՍ-ին ուղարկելուց առաջ: Ես կարող եմ նաև հաստատել, որ քննարկումները շարունակվում են, և մենք հուսով ենք, որ Գազայում հրադադար կստեղծվի, որպեսզի կարողանանք բոլոր պատանդներին տուն բերել», - ասել է Լևիթը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մշակած՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ճգնաժամը լուծելու վերաբերյալ նոր համաձայնագիրը նախատեսում է Գազայում 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում:

 

  • Կիսվել: