կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելն Ուկրաինայի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ապացույցներ կհրապարակի

Իսրայելն Ուկրաինայի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ապացույցներ կհրապարակի

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ԱՄՆ այցի ընթացքում կհրապարակի Ուկրաինայի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ապացույցներ: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

՛՛Վիզուալ վերլուծության միջոցով Իսրայելի պաշտպանական հաստատությունը պարզել է, որ Ուկրաինայում կան Իրանում մշակված անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ Նախագահ Հերցոգը ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներին կներկայացնի 2021 թվականի դեկտեմբերին Իրանում զորավարժությունների ժամանակ գործարկվելու համար պատրաստված Shahed-136 անօդաչու թռչող սարքերի պայթեցման լուսանկարները։ Նկարներից մեկում պատկերված է նույն անօդաչու թռչող սարքը, որը խփվել է Ուկրաինայում մարտերի ժամանակ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ, չնայած Իրանը հերքում է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այն, որ դրանք քողարկելու համար ավելացվել են ռուսական կնիքներ, պատկերները ցույց են տալիս, որ անօդաչուների կայունացուցիչները դիզայնով, չափսերով և համարակալմամբ նույնական են։

 

  • Կիսվել: