երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են դադարեցնել միակողմանի գործողությունները

Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են դադարեցնել միակողմանի գործողությունները

Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունները Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում անվտանգության հարցերով հնգակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են առաջիկա 3-6 ամսվա ընթացքում դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություն՝ կանխելու էսկալացիան: Այս մասին ասված է Եգիպտոսի ԱԳՆ-ի հրապարակած` հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ըստ այդ հայտարարության, Իսրայելը պարտավորվում է չորս ամսով դադարեցնել Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման շուրջ քննարկումները, իսկ առաջիկա վեց ամսում՝  շինարարական թույլտվությունների տրամադրումը։

Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հնգակողմ հանդիպումը նպատակ ուներ հասնել կարգավորման, որը կերաշխավորի խաղաղությունը տարածաշրջանում մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում: Այն սկսվում է 2023 թ. մարտի 23-ին և ավարտվում է ապրիլի 21-ին:

  • Կիսվել: