ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելն ու պաղեստինցիները համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելն ու պաղեստինցիները համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելը և Գազայի հատվածի պաղեստինյան զինված խմբավորումները Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք են բերել հրադադարի համաձայնություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հակամարտող կողմերը հրադադարի մասին պայմանավորվել են երեքշաբթի սկսված ինտենսիվ փոխհրաձգությունից հետո: Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից մի քանի տասնյակ հրթիռներ են արձակվել երկրի հարավի ուղղությամբ, վիրավորվել է 3 մարդ։

Պաղեստինյան ռազմականացված շարժումների կողմնակիցները կրակել են իսրայելական բնակավայրերի վրա այն բանից հետո, երբ իսրայելական բանտում մահացել է հացադուլ հայտարարած պաղեստինյան դիմադրության «Ալ Ջիհադի» հրամանատարներից մեկը:

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն էլ ի պատասխան երկրի հարավի ուղղությամբ արձակված 37 հրթիռի, հարձակվել են Գազայում ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների վրա:

  • Կիսվել: