երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ևս մեկ օրով երկարաձգել են զինադադարը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ևս մեկ օրով երկարաձգել են զինադադարը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը վաղ առավոտյան՝ զինադադարի ավարտից քսան րոպե առաջ,  պայմանավորվել են այն ևս մեկ օրով երկարաձգելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ նրանք չեն կարողացել համաձայնության գալ մինչև վերջին պահը, քանի որ ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի առաջարկում էր պատանդներից ազատ արձակել յոթ կանանց և երեխաների և հավելյալ հանձնել մահացած իսրայելցիների երեք դի, քանի որ պատանդ վերցված ավելի շատ կանայք և երեխաներ չեն գտնվել։

Իսկ Իսրայելը պնդում էր, որ հինգշաբթի օրը պետք է տասը կենդանի կանայք և երեխաներ ազատ արձակվեն, և մինչև վերջ պնդեց իրենը:

Դրանից հետո ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ նույն պայմաններով զինադադարը մեկ օրով երկարացվել է։

  • Կիսվել: