Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» օբյեկտներին
Այսօր առավոտյան իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՛՛Իսլամական ջիհադի՛՛ օբյեկտներին: Այս մասին հայտնել են իսրայելական զինված ուժերը, իսկ բնակիչները հայտնել են պաղեստինյան անկլավում պայթյունների մասին, տեղեկացնում է Politico-ն:
Ականատեսների խոսքով՝ պայթյունը որոտացել է Գազա քաղաքի բնակելի շենքի վերին հարկում եւ Հարավային Ռաֆահ քաղաքի բնակելի շենքում:
Արդյունքում սպանվել են ՛՛Իսլամական ջիհադ՛՛ խմբավորման 3 դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել է նրանց ընտանիքների եւս 10 անդամ։
Նշվում է նաև, որ ավիահարվածները հասցվում են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ լարվածության աճի համատեքստում: